Սպանվել է Մեքսիկայի Կոտիյա քաղաքի քաղաքապետ Յոլանդա Սանչեսը
Սպանվել է Մեքսիկայի Կոտիյա քաղաքի քաղաքապետ Յոլանդա Սանչեսը

Սպանվել է Մեքսիկայի Կոտիյա քաղաքի քաղաքապետ Յոլանդա Սանչեսը։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրա վրա կրակել են 19 անգամ։

Յոլանդա Սանչեսը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո։ Սպանվել է նաեւ նրա անձնական թիկնապահը։ Իրավապահները ենթադրում են, որ հարձակման պատասխանատվությունը կրում է կազմակերպված խմբավորումներից մեկը։

Յոլանդա Սանչեսը քաղաքի քաղաքապետ է դարձել 2021 թվականին։ Ինչպես գրում է լրատվամիջոցը, վերջերս նա հայտնել էր իր հասցեին հնչած սպառնալիքների մասին։ 2023 թվականին Յոլանդա Սանչեսին առևանգեցին Խալիսկո նահանգ այցելելիս և երեք օր գերության մեջ պահեցին։