Սպանված ամերիկացի պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի հիշատակի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին Արիզոնայում, Arizona State Farm-ի մարզադաշտում
Սպանված ամերիկացի պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի հիշատակի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին Արիզոնայի «Arizona State Farm» մարզադաշտում, որը կարող է տեղավորել ավելի քան 60,000 մարդ։ Քըրքի կազմակերպությունը՝ «Turning Point USA»-ն, այս մասին հայտարարել է սոցիալական ցանցերում։
Ինչպես և սպասվում էր, քաղաքացիական հուղարկավորությանը կմասնակցեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Քըրքի կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում։ Ակտիվիստն ինքը ապրել է այս նահանգում իր ընտանիքի հետ։
31-ամյա Չարլի Քըրքը սեպտեմբերի 10-ին Յուտայի նահանգային համալսարանի տարածքում ուսանողների հետ հանդիպման ժամանակ սպանվել է կրակոցից։ Նա մահացել է մի քանի ժամ անց հիվանդանոցում։ Նրա ենթադրյալ մարդասպանը՝ 22-ամյա Թայլեր Ռոբինսոնը, ձերբակալվել է հարձակումից 33 ժամ անց։