Սպանության գործով ոստիկանությունը մեկ անձի է ձերբակալել Տղիբուլիի մունիցիպալիտետում
ՆԳ նախարարության Իմերեթիի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի ոստիկանության բաժանմունքների աշխատակիցները, թեժ հետախուզման օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, ձերբակալել են 2004 թվականին ծնված Լ.Մ.-ին: Նա մեղադրվում է կանխամտածված սպանության մեջ։
ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն, հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Տղիբուլիի մունիցիպալիտետի Գելաթի գյուղում դանակով մի քանի վիրավորում է հասցրել իր հարևանի՝ 1985 թվականին ծնված Մ.Մ.-ի մարմնին, որը տեղի է ունեցել փոխադարձ վիճաբանության ժամանակ և թաքնվել դեպքի վայրից։
«Իրավապահները Լ.Մ.-ին ձերբակալել են դեպքից մի քանի ժամ անց։ Ոստիկանները որպես ապացույց հանել են հանցագործության զենքը՝ դանակը:
Կանխամտածված սպանության փաստի առթիվ հետաքննությունը ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-ից 15 տարի ժամկետով»,- ասված է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ։