«S&P Global» վարկանիշային գործակալությունը պահպանել է Վրաստանի ինքնիշխան վարկային վարկանիշը «BB» մակարդակում
«S&P Global» վարկանիշային գործակալությունը պահպանել է Վրաստանի ինքնիշխան վարկային վարկանիշը «BB» մակարդակում

Չնայած համաճարակին և համաշխարհային տնտեսական ճգնաժամին, «Fitch» վարկանիշային ընկերությունից հետո մեկ այլ «S&P Global» վարկանիշային գործակալությունը հրապարակեց զեկույց, որի համաձայն, Վրաստանի ինքնիշխան վարկային վարկանիշը մնաց անփոփոխ` «BB»: Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի ֆինանսների նախարարությունը:

Ըստ գերատեսչության, չնայած հեռանկարի վատթարացմանը (որը հիմնականում կապված է գործակալության կողմից զբոսաշրջության համաշխարհային վերականգնման գնահատման հետ), վարկանիշի պահպանումը մեր նշանակալի ձեռքբերումն է: Կառավարությունը մինչ այժմ պահպանում է իր նպատակը՝ մինչև 2024 թվականը, ներդրումային վարկանիշ ստանալը, և դրան մնում է երկու քայլ:

Ըստ Ֆինանսների նախարարության, վարկանիշի պահպանումը հաստատում է, որ կառավարության կողմից վարվող խելամիտ մակրոտնտեսական քաղաքականության արդյունքում երկրի ֆիսկալ կայունությունը չի վտանգվում:

«Հարկ է նշել, որ չնայած տարեսկզբին տնտեսական աճի անկմանը մինչեւ երկնիշ մակարդակի, տնտեսության վերականգնման հեռանկարը դրական է ինչպես միջազգային ֆինանսական հաստատությունների, այնպես էլ վարկանիշային գործակալությունների կողմից: Մասնավորապես, «S&P Global» գործակալության տվյալներով, 2021 թվականին տնտեսական աճի կանխատեսումը կկազմի 4,0 տոկոս, ինչը տարածաշրջանի ամենաբարձր ցուցանիշներից մեկն է:

Հատկապես հատկանշական է, որ cործակալության գնահատմամբ, Վրաստանը պակաս խոցելի է ներդրողների տրամադրությունների փոփոխության նկատմամբ` համեմատած «BB» կատեգորիայի երկրների հետ: Սա ստեղծում է հետհամաճարակային շրջանում ուղղակի օտարերկրյա ներդրումների արագ վերականգնման հեռանկար», – ասված է հայտարարության մեջ:

Ըստ Վրաստանի ֆինանսների նախարարության, զեկույցում նշվում է, որ համեմատած նման վարկանիշ ունեցող երկրների, Վրաստանն ունի առանձնահատուկ ինստիտուցիոնալ միջավայր: Միևնույն ժամանակ, դրական է գնահատվում այն ​​փաստը, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում երկիրը ժամանակին ֆինանսավորում է ստացել միջազգային ֆինանսական հաստատություններից: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ արտաքին ֆինանսավորման ձեռքբերումը դրական ներդրում է ունեցել կառավարության պարտքի կառուցվածքում:

«Գործակալության կողմից սահմանված «բացասական» կանխատեսումը հիմնականում պայմանավորված է աշխարհում զբոսաշրջության վերականգնման համեմատաբար դանդաղ հեռանկարով: Ըստ «S&P Global»-ի՝ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Վրաստանում, զբոսաշրջության վերականգնումը համեմատաբար ավելի դանդաղ կլինի, քան նախապես ակնկալվում էր: Զբոսաշրջության արագ վերականգնման դեպքում, որից մենք մեծ ակնկալիքներ ունենք, ընկերությունը պատրաստակամություն է հայտնում վերականգնել հեռանկարը:

Ֆինանսական ինստիտուտներին ժամանակին աջակցելը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ խելամիտ մակրոտնտեսական կառավարման և հաջող համագործակցության արդյունք է: Զեկույցի համաձայն, միջազգային ֆինանսական հաստատությունների օժանդակությունն ուղղված էր COVID-19-ի դեմ միջոցառումների, ինչպես նաև տարբեր նախագծերի և բարեփոխումների աջակցմանը:

Հարկ է նշել, որ չնայած համաճարակին, Վրաստանը չի դադարեցրել այնպիսի կարևոր բարեփոխումները, ինչպիսիք են՝ կենսաթոշակների ինդեքսավորումը, ԱԱՀ-ի ամբողջովին ավտոմատ վերադարձման բարեփոխումը և այլն:

Վերջին օրերին երկրում առկա քաղաքական անկայունությունը, ինչպես սպասվում էր, արտացոլված է գործակալության զեկույցում և նշվում է, որ այս գործընթացը կարող է վտանգել ներդրողների վստահությունը և միջնաժամկետ հեռանկարում կրճատել ներդրումների ծավալը:

Այդ պատճառով կարևոր է երկրում ունենալ կայուն քաղաքական միջավայր, որպեսզի չխոչընդոտեն հետհամաճարակային շրջանում տնտեսության վերականգնման և առողջացման գործընթացին:

Մակրոտնտեսական կայունության հետագա ամրապնդումը կարտացոլվի վարկային վարկանիշում և, ի վերջո, կհանգեցնի ներդրումների վարկանիշի, ինչը, իր հերթին, կապահովի երկրում բարձր տնտեսական աճ», – ասված է հայտարարության մեջ: