Սոզար Սուբարի. «Վրացական երազանք» խմբակցությունն առանց «ժողովրդի ուժի» այլեւս մեծամասնություն չունի, մենք մնում ենք մեծամասնության անդամ
Սոզար Սուբարի. «Վրացական երազանք» խմբակցությունն առանց «ժողովրդի ուժի» այլեւս մեծամասնություն չունի, մենք մնում ենք մեծամասնության անդամ

Մենք մնում ենք մեծամասնության անդամներ, թեև առանց մեզ մեծամասնությունն այլևս գոյություն չունի,- ասաց «Ժողովրդի ուժ» շարժման անդամներից Սոզար Սուբարին։

Նրա խոսքով՝ «Վրացական երազանք» խմբակցությունն առանց «Ժողովրդի ուժի» այլեւս մեծամասնություն չունի։

«Ինչ վերաբերում է մեծամասնությանը, ապա առանց «Ժողովրդի ուժի» մեծամասնությունն այլեւս գոյություն չունի, քանի որ «Վրացական երազանք»-ում մնաց 75 պատգամավոր։ «Վրացական երազանք» խմբակցությունն առանց «Ժողովրդի ուժի» այլեւս մեծամասնություն չունի: Մենք մնում ենք մեծամասնության անդամ, թեև առանց մեզ մեծամասնությունն այլևս գոյություն չունի։ Երբ մենք չորս անդամ էինք «Ժողովրդի ուժի» մեջ, այն ժամանակ առանց մեզ մեծամասնություն կար։ Այսօր առանց մեզ մեծամասնություն չկա, բայց մենք մնում ենք մեծամասնության մեջ»,- ասաց Սոզար Սուբարին։

Եվս հինգ պատգամավոր միացել է «Ժողովրդի ուժ» շարժմանը։ Այդ մասին հայտարարվել է «Ժողովրդի ուժի» այսօրվա ճեպազրույցում։