Սոխումիի «Դրանդ» բանտից յոթամյա բանտարկությունից հետո ազատել են Գիորգի Լուկավային
Այսօր, Սոխումիի «Դրանդ» բանտից յոթամյա բանտարկությունից հետո ազատել են Գիորգի Լուկավային:
Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով Վրաստանի պետական նախարարի ապարատի լրատվությամբ, Լուկավային արդեն փոխանցել են վրացական կողմին:
Գիորգի Լուկավային ձերբակալել էին Գալիի շրջանում 2011 թվականին և սահմանել 20 տարով բանտարկություն:
Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով Վրաստանի պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին Գիորգի Լուկավայի բանտից ազատելը գնահատել է որպես՝ վրաց-աբխազական կողմերի միջև հումանիտար հարցերով համագործակցության դրական օրինակ:
«Սա այն դրական համագործակցության օրինակն է: Աննախադեպ էր, երբ Սոխումիի և Ցխինվալիի բանտերից ազատել են մեր քաղաքացիներին: Շատ ուրախ եմ, որ Գիորգի Լուկավան յոթ տարի բանտում անցկացնելուց հետո նոր տարին կհանդիպի իր ընտանիքի հետ միասին: Շնորհակալություն բոլորին, ովքեր մասնակցություն են ունեցել այս գործողության մեջ»,- ասել է Ցիխելաշվիլին:
Նշենք, որ նոյեմբերի 26-ին Դե-ֆակտո աբխազական և օսական կողմերի հետ համագործակցության արդյունքում ազատվել էր 18 ամիս բանտարկությունում գտնվող Գիորգի Գիունաշվիլին, ում նույնպես սահմանվել էր 20 տարով ազատագրում: Հատկանշական է, որ 2016 թվականի մարտ ամսին Սոխումիի և Ցխինվալիի պատժակատարողական հիմնարկները լքել է 14 Վրաստանի քաղաքացի:
Հեղինակ -
Edgar Barsegyan