Սոխումիի անկումից անցել է 27 տարի: Աբխազիայում ռազմական առճակատումը սկսվել է 1992 թվականի օգոստոսի 14-ին: Վրաստանի կառավարական զորքերի և աբխազական անջատողական ուժերի միջև հակամարտությունը տևել է 13 ամիս 13 օր: Խախտելով հրադադարի պայմանագիրը, հակառակորդին հաջողվեց վերցնել Սոխումին:
Ռուսական, հյուսիսկովկասյան և կազակների միավորումները Աբխազիայի նախարարների խորհրդի շենքի վրա գրոհել էին սեպտեմբերի 27-ին և գերի վերցրել Աբխազիայի նախարարների խորհրդի նախագահ Ժիուլի Շարտավային, Սուխումիի քաղաքապետին և նախարարների խորհրդի 27 անդամներին: Գերիներին, ովքեր չեն լքել Սոխումին գնդակահարեցին:
Վրացական կողմից չհաստատված տվյալների համաձայն զոհվել է ավելի քան 10 000 վրացի զինվոր ու քաղաքացիական անձ: Աբխազիայից վտարված ավելի քան 300 000 մարդ մնաց անօթևան:
Սոխումիի անկման 27-րդ տարեդարձի առթիվ հերոսների հուշահամալիրը ծաղկեպսակով զարդարեցին և զոհված հերոսների հիշատակը հատգեցին Վրաստանի կառավարության և խորհրդարանի անդամները, ինչպես նաև տարբեր քաղաքական կուսակցությունների ղեկավարները: