Սոխումիի անկման օրվա կապակցությամբ վարչական շենքերից իջեցվել են պետական դրոշները

09:54, 27.09.2020

Սոխումի անկման 27-րդ տարելիցի կապակցությամբ և Աբխազական պատերազմում զոհվածների հիշատակը հարգելու նպատակով, Վրաստանի բոլոր վարչական շենքերից իջեցվել են պետական ​​դրոշները:

Պետական ​​դրոշը իջեցվել է՝ կառավարության վարչակազմի, խորհրդարանի, ներքին գործերի նախարարության, պետական անվտանգության ծառայության և այլ վարչական շինություններից: Դրա հետ մեկտեղ, դրոշները իջեցվել են նաև մարզերում:

Սոխումիի անկումից անցել է 27 տարի: Աբխազիայում ռազմական առճակատումը սկսվել է 1992 թվականի օգոստոսի 14-ին: Վրաստանի կառավարական զորքերի և աբխազական անջատողական ուժերի միջև հակամարտությունը տևեց 13 ամիս 13 օր:

 

Նմանատիպ