Սոխումիի անկման 29-րդ տարելիցի կապակցությամբ բոլոր վարչական շենքերի վրա իջեցված են պետական դրոշները
Սուխումիի անկման օրվա կապակցությամբ և հարգելու աբխազական պատերազմում զոհվածների հիշատակը Վրաստանի ողջ տարածքում բոլոր վարչական շենքերի վրա իջեցված են պետական դրոշները։
Այսօր 29 տարի է անցել Սոխումիի անկումից։ Աբխազիայում ռազմական դիմակայությունը սկսվել է 1992 թվականի օգոստոսի 14-ին։
Վրաստանի կառավարական զորքերի և աբխազ անջատողական ուժերի միջև հակամարտությունը տևել է 13 ամիս 13 օր։