Սոխումի, Ցխինվալի - Գրառում՝ փակցված Կոպենհագենում Վրաստանի դեսպանության դռանը
Կոպենհագենում Վրաստանի դեսպանությունը ունի նոր գրասենյակ ունի: Դեսպանությունը հյուրերին սպասում է նոր հասցեով, քաղաքի տնտեսական կենտրոնում, Կալվեբոդ Բրյուգեի 45 համարում:
Ի տարբերություն հին շենքի, նոր տարածքն առանձնանում է ժամանակակից դիզայնով և աշխատասենյակների վրա փակցված վրացալեզու գրառումներով:
Դանիայի Թագավորությունում և Իսլանդիայում Վրաստանի լիազոր դեսպան Գիգի Գիգիաձեի նախաձեռնությամբ, դեսպանության ներքին տարածքում, յուրաքանչյուր դուռ ունի Վրաստանի տարբեր քաղաքի անվանում, որը կրում է խորհրդանշական բնույթ: Ռուսաստանի կողմից բռնազավթված քաղաքների անվանումները կարող եք տեսնել դեսպանի աշխատասենյակի դռան վրա:
Գիգի Գիգիաձեի խոսքով, սա ուղերձ է, որ Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանումը իշխանության գլխավոր առաջնահերթությունն է:
Կոպենհագենում Վրաստանի դեսպանությունն աշխատում է 2006 թվականից:
Դեսպանության շենքը վաղը պաշտոնապես բացելու է արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Միխեիլ Ջանելիձեն: Նախքան կարմիր ժապավենը կտրելը դեսպանը նոր շենքում հյուրընկալել է Առաջին ալիքին: