Սոճու կոնի սերմերը Վրաստանից կարտահանվեն Եվրոպա և Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Սոճու կոնի սերմերը Վրաստանից կարտահանվեն Եվրոպա և Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը աճուրդով տվել է սոճու կոնի օգտագործման լիցենզիաներ Ռաճա-Լեչխումիի, Քվեմո Սվանեթիի, Սամցխե-Ջավախեթիի և Գուրիայի շրջաններում։ Գործակալության տվյալներով՝ սոճու սերմերը Վրաստանից արտահանվում են Եվրոպա և Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ ամանորյա տոնածառեր արտադրելու նպատակով։

«Աճուրդի հայտարարմանը նախորդել են Շրջակա միջավայրի ազգային գործակալության և Վայրի բնության ազգային գործակալության մասնագետների կողմից իրականացված ուսումնասիրությունները՝ քվոտաները որոշելու նպատակով։

Նշված աճուրդի արդյունքում 20 լոտով վաճառվել է 215 տոննա սոճու կոնի պաշար։ Պետբյուջե վճարվելիք գումարը կազմել է 1 630 056 լարի։

Ըստ տրված լիցենզիայի պայմանի՝ սոճու կոնի քվոտան ամբողջությամբ կյուրացվի և կարտահանվի, ինչը կնպաստի երկրի արտահանման կարողությունների աճին և տեղի բնակչության զբաղվածությանը»,- ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության մեջ։