Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Սոփիո Քացարավան հանդիպել է ՆԱՏՕ-ի դաշնակցային գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլիզին,- այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի խորհրդարանի մամլո ծառայությունը:
Գերատեսչության տեղեկությամբ, կողմերը քննարկել են ՆԱՏՕ-Վրաստան սերտ հարաբերությունները և համագործակցության աճող դինամիկան, որի պահպանումը և հզորացումը կարևոր է երկու կողմերի համար էլ:
Հանդիպմանը զրուցել են նաև 2019 թվականին նախատեսված բարձր մակարդակի միջոցառումներ մասին:
«Ընթացիկ տարին առանձնապես ծանրաբեռնված է լինելու ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների տեսանկյունից, որը շատ կարևոր է երկրի համար: Սա մեկ անգամ ևս ընդգծում է այն փաստը, որ դաշինքը կայուն աջակցում է Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրմանը: