Սոմալիում պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, տասը՝ վիրավորվել
Սոմալիում պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, տասը՝ վիրավորվել։
Պայթյունները տեղի են ունեցել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում եւ երկրի հարավում գտնվող Միջին Շաբել շրջանի քաղաքներից մեկում։ Այս մասին տեղեկությունը տարածում են պաշտոնյաները։
Դեռ հայտնի չէ, թե ով է իրականացրել հարձակումները, թեեւ հայտնի է, որ «Ալ-Շաբաբ» արմատական իսլամիստական խմբավորումը հաճախ է պայթյուններ եւ զինված հարձակումներ իրականացնում Սոմալիի տարածքում։
Մոգադիշոյի պայթյունը տեղի է ունեցել Ազգային թատրոնի մոտ կայանված ականապատ մեքենայի միջոցով։ Նախագահականից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Ազգային թատրոնը։