Սոլսբերիում նախկին կրկնակի գործակալի թունավորման հետ կապված է Ռուսաստանը. G7 
Սոլսբերիում նախկին կրկնակի գործակալի թունավորման հետ կապված է Ռուսաստանը. G7 

Մեծ յոթնյակի երկրները կոչ են արել Ռուսաստանին, պատասխանել նախկին կրկնակի գործակալի թունավորման շուրջ առաջացած հարցերին:

Բացի այդ, G7  երկրները աջակցում են Մեծ Բրիտանիայի դիրքորոշմանը, որ  Սոլսբերիում Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ կապված է Ռուսաստանը:

«Մենք դատապարտում ենք Ռուսաստանի մերժումը, պատասխանել Բրիտանիայի կառավարության օրինական հարցերին, որը մեկ անգամ ընդգծում է, որ միջադեպի համար պատասխանատու է Ռուսաստանը»,- ասված է G7-ի հայտարարության մեջ:

Մեծ յոթնյակի անդամ երկրները պահանջում են, որ Ռուսաստանը «քիմիական զենքի արգելքի» կազմակերպության ներկայացուցիչներին լրատվություն փոխանցի, նյարդապարալիտիկ «Նովիչոկ» թույնի ծրագրի մասին, որը պահվում է Ռուսաստանում:

«Ռուսաստանում ստեղծված ռազմական թույնով հարձակումը առաջինն էր Եվրոպայում, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Սա վտանգ է ստեղծում, ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլ մեր ընդհանուր անվտանգությանը: Սա հարձակում է Մեծ Բրիտանիայի ինքնիշխանության վրա և մեզ բոլորիս համար ստեղծում է մեծ վտանգ»,-ասված է հայտարարությունում:

Հայտարարության մեջ ասված է նաև, որ մեծ յոթնյակը շարունակում է բանակցությունները Ռուսաստանի հետ, որպեսզի վերջինս վերադառնա օրենքներին հիմնված միջազգային համակարգի չափանիշներին: Բացի այդ, G7-ի անդամները շարունակում են ուժեղացնել «հիբրիդային վտանգների» դեմ անվտանգության նորմերը: