Սոլոնիկի դատարանը թրեֆիկինգում մեղադրյալ Վրաստանի քաղաքացուն սահմանել է 290 տարվա կալանք
Սոլոնիկ քաղաքի դատարանը թրեֆիկինգում մեղադրյալ Վրաստանի քաղաքացուն սահմանել է 290 տարվա կալանք:
Ինչպես գրում հունական մամուլը, դատարանը Վրաստանի քաղաքացուն մեղավոր է ճանաչել միգրանտների թրեֆիկինգի 9 դեպքում, որոնք բացահայտվել են 2016-2017 թվականներին: Հանցավոր խմբավորումը, որի պարագլուխը Վրաստանի քաղաքացի էր, որոշակի գումարի դիմաց միգրանտներին Թուրքիայից տեղափոխում էր Սալոնիկ և Աթենք: Նման դեպքերից մեկն ունեցել է ճակատագրական ավարտ: Բեռնատար ավտոմեքենան ճանապարհին կողաշրջվել է, որի հետևանքով զոհվել է միգրանտներից մեկը:
Վրաստանի քաղաքացու հետ միասին թրեֆիկինգում մեղավոր են ճանաչել Հունաստան մեկ և Մոլդովային մի քաղաքացու: