«Սոկար Ջորջիա գազին» 21․3 միլիոն լարիի գազի խողովակաշարեր փոխանցվեց
Վրաստանի կառավարության հրամանով, «Սոկար Ջորջիա գազ» ընկերությանը 21․3 միլիոն լարի արժեքի գազի խողովակաշարեր փոխանցվեց։
Պետական ունեցվածքի սեփականաշնորհումը իրականացվեց ուղիղ վաճառքի ձևով։ Հուլիսի 16-ի հրամանը ստորագրում է վարչապետ Մամուկա Բախտաձեն։
Խողովակաշարերը տեղակայված են Կասպիի, Զուգդիդի, Լագոդեխիի, Ախմետայի, Գարդաբանի, Զեստաֆոնի, Օզուրգեթիի և Օնի մունիցիպալիտետներում։
«Սոկար Ջորջիա գազ»-ը սեփականաշնորելու գումարի մի մասը (ոչ պակաս 8,52 միլիոն լարից) 36 ամիսների ընթացքում պետք է մարի, իսկ մնացած գումարը՝ 48 ամիսների ընթացքում։