Սողանքի պատճառով Ջվարիքեթի գյուղի և Գոդերձի հանգստավայրի հատվածում երթեւեկությունն արգելված է
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Ջվարիքեթի գյուղի և Գոդերձի հանգստավայրի միջև ընկած հատվածում երթևեկությունն արգելված է։
«Բաթումի (Անգիսա)-Ախալցիխե ներքին պետական նշանակության ավտոճանապարհի կմ 94-կմ 106 (Ջվարիքեթի գյուղ-Գոդերձի հանգստավայր) հատվածում սողանքի պատճառով արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը։
Ավտոճանապարհի կմ1-կմ94 (Անգիսա-Ջվարիքեթի գյուղ) հատվածում երթևեկությունն ազատ է»,- նշվում է տեղեկատվության մեջ։