Սողանքի պատճառով Բաթումի-Ախալցխայի կենտրոնական ավտոմայրուղու վրա երթևեկությունն արգելված էր
Բաթումի-Ախալցխայի կենտրոնական ավտոմայրուղու Քեդայի հատվածում երթևեկությունը միակողմանի է:
Քեդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի փոխանցմամբ, Զվարե գյուղի մոտ ճանապարհի երթևեկելի մասում հողակույտի սողանքի հետևանքով երթևեկությունը դադարեցված էր կես ժամվա ընթացքում:
Տեղում մոբիլիզացված է տեխնիկա և ակտիվորեն ընթանում են մաքրման աշխատանքներ: