Սողանքային գործընթացի պատճառով Մուխուրի գյուղից Տոբավարչխիլի լճի ուղղությամբ ժամանակավորապես դադարեցվել է երթևեկությունը
Ճանապարհին զարգացած սողանքային գործընթացի պատճառով ժամանակավորապես դադարեցվել է Չխորոծղուի մունիցիպալիտետի Մուխուրի գյուղից դեպի Տոբավարճխիլի լիճ երթևեկությունը։ Այս մասին հայտարարություն է տարածում Սամեգրելո-Զեմո Սվանեթիի վարչակազմը։
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի պետական հանձնակատարի վարչակազմի դիմումի հիման վրա տեղում են եղել Շրջակա միջավայրի ազգային գործակալության մասնագետները։
Ինչպես ասվում է Սամեգրելո-Զեմո Սվանեթիի մարզի սոցցանցերում տարածած հայտարարության մեջ, իրենք սպասում են համապատասխան եզրակացության, որից հետո կիրականացվեն հանձնարարականով նախատեսված միջոցառումները։