Սոֆո Գորգոձե. Քննությունների գործընթացն ընդհանուր առմամբ ընթանում է հանգիստ իրավիճակում, ցավոք, ունենք ուշացման դեպքեր, դիմորդներին կոչ եմ անում ուշադիր կարդալ քննության քարտի տվյալները
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տնօրեն Սոֆո Գորգոձեի խոսքով, Միասնական ազգային քննությունների քննության գործընթացը հիմնականում ընթանում է հանգիստ իրավիճակում։
Նրա խոսքով, եղել են քննությունների ուշացման դեպքեր, ինչպես նաև դեպքեր, երբ դիմորդը քննության է ներկայացել մեկ այլ օր։ Գորգոձեն հորդորում է դիմորդներին ուշադիր կարդալ քննաության քարտի տվյալները։
Սոֆո Գորգոձեի խոսքով, այս տարի եղել է նաև դեպք, երբ դիմորդն իր հետ ունեցել է օժանդակ նյութ կամ փորձել է թեստ հանձնել ընտանիքի անդամի փոխարեն։ Գորգոձեի խոսքով՝ նմանատիպ դեպքերն աչբացահայտված չեն մնում և դիմորդներին կոչ է անում իրենց ամոթալի դրության մեջ չդնել։
«Այսօր միասնական հանրապետական քննությունները շարունակվում են մաթեմատիկայի քննությամբ։ Ամփոփելով այս շաբաթը, կարելի է ասել, որ քննաության գործընթացն ընթանում է հիմնականում հանգիստ իրավիճակում։ Մենք ունենք 95 տոկոս ներկայություն: Ցավոք սրտի, մենք ունենք նաև ուշացներ: Առայժմ ընդհանուր առմամբ ունենք տասներեք ուշացում։ Մենք ունենք նաև դեպք, երբ դիմորդը մեկ այլ օր է եկել քննության։ Եվս մեկ անգամ հորդորում եմ բոլոր դիմորդներին ուշադիր կարդալ քննության քարտի տվյալները, որպեսզի նման դեպքեր չկրկնվեն։ Ունենք քննությունից հեռացնելու չորս դեպք, մեկը հեռախոսը գաղտնի տեղադրելու, մյուսը՝ օժանդակ նյութի հայտնաբերման պատճառով։ Մեկ այլ դեպք այն էր, երբ կոնկրետ անձը փորձեց թեստ հանձնել ընտանիքի անդամի փոխարեն: Ցանկանում եմ զգուշացնել դիմողներին, որ նման դեպքերն առանց նույնականացման չեն մնում։ Մենք ունենք շատ գրագետ անձնակազմ և մի՛ խայտառակեք ձեզ։ Իհարկե, այս միջադեպը կանխվեց, և երկուսն էլ հեռացվեցին քննությունից »,- ասել է Սոֆո Գորգոձեն։
Բացի այդ, ինչպես լրագրողներին ասել է Սոֆո Գորգոձեն, այն դիմորդին, ում մոտ հաստատվել է Covid-ի առկայությունը քննության օրը, հնարավորություն կտրվի այլ ժամանակ անցնել թեստը։
Նրա խոսքով, այս փուլում նմանատիպ պատճառներով արդեն տասնյակ դիմումներ են ստացել։
«Նախարարության որոշմամբ, եթե քննության օրը դիմորդի մոտ հաստատվել է Covid-ը, մենք նրան կհրավիրենք լրացուցիչ նիստի։ Այս պահին հաստատ հայտարարություններ ունենք արդեն մի քանի տասնյակ։ Ինչ վերաբերում է նրանց քննությունների ժամանակացույցին, ապա այն դեռ որոշված չէև կհայտարարվի ավելի ուշ»,- ասել է Գորգոձեն։