Սոցիալապես անապահով երեխաների նպաստը հունիսից 100 լարիից կդառնա 150 լարի, իսկ հաջորդ տարվանից՝ 200 լարի. Զուրաբ Ազարաշվիլի
Սոցիալապես անապահով երեխաների նպաստը հունիսից 100 լարիից կդառնա 150 լարի, իսկ հաջորդ տարվանից՝ 200 լարի. Զուրաբ Ազարաշվիլի

2022 թվականի հունիսից սոցիալապես անապահով երեխաների նպաստը 100 լարիից կդառնա 150 լարի, իսկ հաջորդ տարվանից՝ 200 լարի։ Հետևաբար մինչև 220 000 շահառուներ կստանան ավելացված օգնություն»,- խորհրդարանում ունեցած ելույթում ասել է փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարը։

Ինչպես նշել է Զուրաբ Ազարաշվիլին, կենցաղային նպաստի վարկանիշային միավորը բարձրացել է մինչև 120 հազար, հետևաբար, ավելացել է նաև այդ օգնություն ստացողների թիվը։

Կարծում ենք՝ այս քայլերը զգալիորեն կնվազեցնեն երեխաների ծայրահեղ աղքատությունը։ Բնականաբար, մեր որոշումները մի կողմից ուղղված են սոցիալապես անապահով ընտանիքներին համավարակի հասցրած վնասը մեղմելուն, մյուս կողմից՝ անապահով ընտանիքների աշխատունակ անդամների աշխատաշուկայում ակտիվացմանը,- ասել է Առողջապահության նախարարը։

Զուրաբ Ազարաշվիլին խորհրդարանում իր ելույթի ժամանակ խոսել է նաև սոցիալապես անապահով խավի տնտեսական վիճակը ստուգելու մասին։ Նրա խոսքով՝ երկրում Сovid 19-ի տարածման պատճառով 2020 թվականից ուժի մեջ է մտել մորատորիում, որով սոցիալապես անապահով ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը չի ստուգվել և չի վերագնահատվել։ Հետևաբար, ընտանիքները պահպանել են իրենց վարկանիշային միավորները և շարունակում են շարունակաբար տրամադրել սոցիալական աջակցություն։

«Այս ընթացքում սոցիալական աջակցության նպատակային ծրագրում աստիճանաբար համալրվում են նոր ընտանիքներ և դադարեցվում է ընտանիքների արտահոսքը համակարգից, ինչը հանգեցնում է կենսապահովման նպաստ ստացողների թվի ավելացմանը։ Ապրիլի դրությամբ շուրջ 650 հազար մարդ կենսապահովման նպաստ է ստանում»,- ասել է առողջապահության նախարարը։

Թողնել մեկնաբանություն