Սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքներին, ինչպես նաև նրանց, ում վարկանիշային միավորը 65 000-ից 100 000 է, պետությունը վեց ամսվա ընթացքում կօգնի 100 լարիով,-այս մասին համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիան:
«Ինչպես գիտեք, մենք ունենք մեծ թվով սոցիալապես անապահով ընտանիքներ, որոնց սոցիալական միավորները 65 000-ից 100 000 են: Սա բնակչության այն խումբն է, որը ամենախոցելին է այսօրվա և նման ճգնաժամերի պայմաններում, որը ենթադրում է ոչ պաշտոնապես աշխատանքը կորցնելու կամ կարճաժամկետ եկամուտներ ունեցողների եկամուտը կորցնելու ռիսկ, ուստի մենք նորացնում ենք այս ծրագիրը և վեց ամսվա ընթացքում 65 000-ից 100 000 միավոր ունեցող բոլոր ընտանիքները, վեց ամիսների ընթացքում կստանան 100 լարի օգնություն, ինչպես դա արվել էր առաջին ալիքի ժամանակ: Այն ժամանակ այդ օգնությունից օգտվել է մոտ 72 հազար ընտանիք:
Բացի այդ, 0-ից 100 000 միավոր ունեցող ընտանիքների համար, ովքեր ունեն երեք կամ ավելի անչափահաս երեխաներ, մինչև 16 տարեկան, նրանք վեց ամսվա ընթացքում պետությունից նույնպես կստանան 100 լարի օգնություն: Բացի այդ, 6 ամսվա ընթացքում 100 լարի օգնություն կստանան մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող անձինք: Այն ընդգրկելու է 43 000 մարդու»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: