Սոցիալական ծառայությունների գործակալությունը հայտարարություն է տարածել
Սոցիալական ծառայությունների գործակալությունը հայտարարություն է տարածել: Գերատեսչությունը մեկնաբանում է սոցիալական սպասարկման կենտրոնում տղամարդու մահը։
«Սամտրեդիայում տեղի ունեցած ողբերգական դեպքի, մասնավորապես՝ սոցիալական սպասարկման կենտրոնում տղամարդու մահվան հետ կապված, պարզաբանում ենք, որ մահացած քաղաքացին սոցիալապես անապահովի կարգավիճակ չի ունեցել և սոցիալական օգնություն ստացող չէ։
Բացի այդ, տեղեկացնում ենք, որ շտապօգնության բրիգադը կանչվել է Սոցիալական ծառայության գործակալության սպասարկման կենտրոն, որը դեպքի վայր է ժամանել կանչից վեց րոպե անց։ Այդ պահին քաղաքացին արդեն մահացած է եղել», – հայտնել են սոցիալական ծառայության գործակալությունից։