Սոցիալական գործակալները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության դիմաց՝ աշխատավարձերի բարձրացման պահանջով
Սոցիալական ծառայությունների գործակալության աշխատակիցների ակցիան անցկացվում է նաեւ Թբիլիսիում՝ կառավարության վարչակազմի դիմաց։ Ցուցարարները պահանջում են հանդիպում վարչապետի ու առողջապահության նախարարի հետ։
Սոցիալական գործակալները պահանջում են 100%-ով բարձրացնել աշխատավարձի և տրանսպորտի ծախսերը։ Շուրջ 400 սոցիալական գործակալներ արդեն 4 օրն է՝ գործադուլ են անում և հրաժարվում են կատարել իրենց պարտավորությունները։
Տեղեկացնենք, որ հունվարի 16-ին Սոցիալական ծառայությունների գործակալությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ փետրվարից սոցիալական գործակալների և գործակալությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան մինչև 60%։ Սոցիալական գործակալների համար այս որոշումը անընդունելի է, և նրանք ասում են, որ գործադուլը կշարունակեն այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները չկատարվեն։