Սոցիալական ցանցում տարածվում է Զուրաբ Ջափարիձեի հայտարարությունը, որտեղ նշված է, որ Իագո Խվիչիայի, Վախտանգ Մեգրելիշվիլու և Սանդրո Ռաքվիաշվիլու հետ այլևս չի պատրաստվում է «Գիրչի անել»
Սոցիալական ցանցում տարածվում է Զուրաբ Ջափարիձեի հայտարարությունը, որտեղ նշված է, որ Իագո Խվիչիայի, Վախտանգ Մեգրելիշվիլու և Սանդրո Ռաքվիաշվիլու հետ այլևս չի պատրաստվում է «Գիրչի անել»

Սոցիալական ցանցում տարածվում է «Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի հայտարարությունը, որտեղ նշված է, որ Իագո Խվիչիայի, Վախտանգ Մեգրելիշվիլու և Սանդրո Ռաքվիաշվիլու հետ այլևս չի պատրաստվում է «Գիրչի անել»:

Ինչ վերաբերում է սոցիալական ցանցում տարածված Զուրաբ Ջափարիձեի հայտարարությանը, այն հետևյալ բովանդակության է.

«Ցանկանում եմ, փոխանցել հակիրճ տեղեկություն: Ցավոք, մի կողմից իմ, իսկ մյուս կողմից՝ Իագոյի, Վախոյի և Սանդրոյի ճանապարհները բաժանվեցին: Ես չեմ պատրաստվում նրանց հետ «Գիրչիում» աշխատել բազմաթիվ պատճառներով, բայց ոչ՝ Իագոյի հայտարարության համար:

Դեռևս պատճառների մասին հրապարական չեմ կարող խոսել, ցավոք, կյանքում լինում են նաև նման դեպքեր: Հաջողություն եմ մաղթում նրանց:

Ներողություն եմ խնդրում ձեզանից այդ պատճառով, գիտակցում եմ, որ ողջ պատասխանատվությունն իմ ուսերին է: Չեմ պատրաստվում կանգ առնել, «Գիրչիի» գլխավոր պայքարն առջևում է»: