Սոցիալական ցանցում տարածվել է Միխեիլ Սաակաշվիլու ձերբակալության նոր տեսագրություն
Սոցիալական ցանցում տարածվել է Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլու ձերբակալման նոր տեսագրություն:
Տեսագրությունից երևում է, կադրերը նկարահանված են ռեստորանի տեսախցիկներով:
Ուկրաինայի պետական սահմանային ծառայության ղեկավարի խորհրդական Օլեգ Սլոբոդյանը հաստատել է, որ Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլուն արտաքսել են Լեհաստան:
Ուկրաինական ԶԼՄ-ների տեղեկությամբ, Սաակաշվիլին Կիևից մեկնել է տեղի ժամանակով 16:00-ին: