Սոցիալական ցանցում անձնական կյանքը պատկերող կադրերի տարածման փաստով արձագանքն իրականացվում է ընթացող հետաքննության շրջանակներում
Սոցիալական ցանցում անձնական կյանքը պատկերող կադրերի տարածման նոր փաստով արձագանքն իրականացվում է այս գործով ընթացող հետաքննության շրջանակներում: Այս մասին Առաջին ալիքին հայտնել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունում:
«Հետաքննությունն ընթանում է անձնական կյանքը պատկերող վիդեոկադրերի տարածման փաստով՝ Վրաստանի ՔՕ-ի 157-րդ պրիմ հոդվածով»,- հայտարարում են ՆԳՆ-ում:
Գերատեսչությունում նաև հայտարարում են, որ ընթացող հետաքննության շրջանակներում հարցաքննելու են Ելիսո Կիլաձեն: Հենց Էլիսո Կիլաձեն է տարածել տեղեկություն սոցիալական ցանցում անձնական կյանքը պատկերող կադրերի տարածման մասին: