Սոցիալական ցանցերում տարածվում է Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության տեսանյութը

Սոցիալական ցանցերում տարածվել է Վրաստանի նախկին նախագահ, Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության տեսանյութը:

Տեսանյութը նկարահանվել է Թբիլիսիում, այն տանը, որտեղ ձերբակալվել էր Միխեիլ Սաակաշվիլին:

Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հոկտեմբերի 1-ին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում ՝ ակնարկելով, որ նա անօրինական մուտք գործել երկիր: Ավելի ուշ նա տեսաուղերձ է հրապարակել, որում նաև ակնարկել է, որ ինքը գտնվում է Բաթումիում: Նա տարածեց մեկ այլ տեսանյութ, որտեղ ասաց, որ տեսանյութը նկարահանվել է Բաթումիի բուլվարում:

Հոկտեմբերի 1-ի երեկոյան վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության աշխատակազմում հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալված է:

Օրվա վերջում Ներքին գործերի նախարարությունը հրապարակեց տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Միխեիլ Սաակաշվիլին տեղափոխվում քրեակատարողական հիմնարկ: