«SOCAR Georgia Gas»-ը ոչ կենցաղային սպառողների համար դեկտեմբերի մեկից կբարձրացնի բնական գազի գինը
2021 թվականի դեկտեմբերի մեկից «SOCAR Georgia Gas»-ի ոչ կենցաղային բաժանորդների համար 1 մ3 բնական գազի գինը կբարձրանա 20 թեթրիով և սակագինը կդառնա մեկ լարի և 15 թեթրի։
Այդ մասին ընկերությունից հայտնել են Վրաստանի Առաջին ալիքին։
«SOCAR Georgia Gas»-ի տվյալներով, գազի գնի բարձրացման հիմնական պատճառներից մեկը ազգային արժույթի արժեզրկումն է։
«SOCAR Georgia Gas» ՍՊԸ-ի մանրածախ ոչ կենցաղային բաժանորդների համար 2021 թվականի դեկտեմբերի մեկից 1 մ3 բնական գազի գինը սահմանվել է 1,15 (մեկ լարի և տասնհինգ թեթրի) լարի՝ ներառյալ ԱԱՀ։ «SOCAR Georgia Gas ՍՊԸ»-ն վերջին երկուսուկես տարիների ընթացքում պահպանում է ոչ կենցաղային բաժանորդների համար բնական գազի գինը։ Գների ճշգրտումների անհրաժեշտությունը պայմանավորված է սպասարկման ծախսերի աճով և ազգային արժույթի փոխարժեքի փոփոխություններով: Միաժամանակ, գազի գինը հաց արտադրող ընկերությունների համար կմնա անփոփոխ»,- հայտնել են «SOCAR Georgia Gas»-ում։