Սննդի օբյեկտներից վերցված նմուշների մեջ հայտնաբերվել է ձիու և էշի միս
Սննդի օբյեկտներից վերցված նմուշների մեջ հայտնաբերվել է ձիու և էշի միս

Մթերքի ազգային գործակալությունը  բացահայտել է ձիու մսի անօրեն վաճառքի 12 դեպք: Բացի այդ բացահայտվել է էշի միս վաճառելու մեկ փաստ:

«Մթերքի ազգային գործակալությունը մսի տեսականու հետազոտությունը իրականացնում է 2017 թվականի մարտ ամսից: Հասարակական սննդի օբյեկտներից վերցվել է  պատրաստի և այլ տիպի մթերքի 90 նմուշ, որը արտոնված լաբորատորիայում ստուգվել է ձիու և էշի մսի նույնականացման վրա:

Հետազոտության արդյունքում բացահայտվել է 12 դեպք, կոնկրետ մթերքի վրա նշված է եղել՝ տավարի կամ խոզի միս, սակայն նրա բաղադրության մեջ հայտնաբերվել է ձիու, իսկ մեկ դեպքում էշի միս: Գրանցված խախտումների կապակցությամբ բիզնեսօպերատորները տուգանվել են:

Ձիու և էշի մսի վաճառքի համար հարկավոր է պաշտպանել օրենսդրությամբ նախատեսված պահանջներ: Անասունը պետք է լինի նույնականացված, պետք է անցնի համապատասխան անասնաբուժական միջոցառումներ և պետք է մոռթված լինի հատուկ մոռթանոցներում: Պարտադիր պետք է լինի էտիկետավորված, որի վրա նշված կլինի մսի տեսակը»,-ասված է մթերքի ազգային գործակալության հայտարարության մեջ: