Սննդի օբյեկտների ցուցակը, որտեղ հայտնաբերվել է ձիու և էշի միսը
Սննդի օբյեկտների ցուցակը, որտեղ հայտնաբերվել է ձիու և էշի միսը

Մթերքի ազգային գործակալությունը  բացահայտել է ձիու մսի անօրեն վաճառքի 12 դեպք: Բացի այդ բացահայտվել է էշի միս վաճառելու մեկ փաստ:

Հետազոտության արդյունքում բացահայտվել է 12 դեպք, կոնկրետ մթերքի վրա նշված է եղել՝ տավարի կամ խոզի միս, սակայն նրա բաղադրության մեջ հայտնաբերվել է ձիու, իսկ մեկ դեպքում էշի միս: Գրանցված խախտումների կապակցությամբ բիզնեսօպերատորները տուգանվել են:

Ներկայացնում ենք օբյեկտների ցուցակը՝ Թբիլիսիում և տարածաշրջաններում, որտեղ հայտնաբերվել է ձիու միսը:

Թբիլիսի

ՍՊԸ  «Իբերիա» – տավարի մսի բաստուրմա.

ՍՊԸ «Նավթլուղի առևտրական գնումների արտադրամաս» – տավարի մսի բաստուրմա.

Ի/Ա  Օթար Խարշիլաձե, Ախմետելի մետրոկայանի տարածքում գտնվող ճաշարան – կոտլետ.

ՍՊԸ «Իմեդի 2012», առևտրական կենտրոն, Գլդանիի 8-րդ մ/շ 9-րդ շենք – սառեցված քյաբաբ.

ՍՊԸ «Գեմո նախե», Սամգորիի վերին մաս – սառեցված քյուֆթա.

 

Տարածաշրջաններ

ՍՊԸ «Մեգա», մարկետ Բաթումիում, Անգիսի փող. համար 2 – սառեցված քյաբաբ.

Ի/Ա Թեյմուրազ Նիազաշվիլի, Գորի Շինդիսիի մայրուղի 7 – սառեցված խինկալի.

Ի/Ա Յասոն Գավաշելի, Օնի Աղմաշենեբելիի 56 – սառեցված քյաբաբ.

Ի/Ա Գիվի Մաիսուրաձե, Օնի Աղմաշենեբելիի 54 – քյաբաբ.

Կաֆե բար «Չվենեբուրեբի» – Բաթումի, Մայակովսկիի 1 – կոտլետի ֆարշ.

Ագրարային շուկա – Բաթումի, Ի/Ա Բակուրի – ֆարշ.

Ճաշարան «Մակրատելա» – Քարելի, Նինոշվիլիի 22 – տավարի մսի «օստրի».

 

Հետազոտության արդյունքում էշի միսը հայտնաբերվել է մեկ օբյեկտում, կոնկրետ Շիդա Քարթլիում, Ի/Ա Շալվա Արչվաձեի ճաշարանում: