Սննդի գործակալությունը Ռուսթավիում առգրավել է ավելի քան կես տոննա անհայտ ծագման միս
Սննդի ազգային գործակալության Քվեմո Քարթլիի տեսուչները ծանուցագրի հիման վրա չպլանավորված ստուգումներ են իրականացրել Ռուսթավի քաղաքի Գորի փողոցի հարևանությամբ գտնվող մսի և մսամթերքի «Ցիկարա» ՍՊԸ ձեռնարկությունում։ Տեղեկությունը տարածում է Պարենի ազգային գործակալությունը։
Գերատեսչության տվյալներով՝ ձեռնարկությունում պետական վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ և կրիտիկական այլ անհամապատասխանություններ, վաճառքից հանվել է ավելի քան կես տոննա անհայտ ծագման միս և մսամթերք։
«Գործակալության լիազորված անձինք ձեռնարկել են օրենքով նախատեսված միջոցներ՝ գործարարը տուգանվել է և արտադրական գործընթացը կասեցվել է մինչև կրիտիկական անհամապատասխանությունների վերացումը: Կնքված սննդամթերքը ոչնչացվելու է Գործակալության լիազորված անձանց հսկողությամբ։
Սպառողների իրավունքների և առողջության պաշտպանության նպատակով Սննդի ազգային գործակալությունը Վրաստանում ամեն օր պետական վերահսկողություն է իրականացնում։ Ինչպես պլանային, այնպես էլ ոչ պլանային ստուգումներն անցկացվում են թեժ գծով ստացված ծանուցումների հիման վրա։
Խախտման դեպքում ցանկացած անձ կարող է տեղեկատվություն տրամադրել թեժ գծին՝ 1501 հեռախոսահամարով»,- նշել են գերատեսչությունում։