Սննդի ազգային գործակալությունը Զուգդիդիի «Անակլիա» խմելու ջրի և լիմոնադի գործարանում հայտնաբերել է հիգիենայի նորմերի և պիտակավորման կանոնների խախտումներ, ինչպես նաև ժամկետանց արտադրանքի վաճառք
Սննդի ազգային գործակալությունը Զուգդիդիում գտնվող «Անակլիա» ՍՊԸ-ում, հայտնաբերել է կրիտիկական անհամապատասխանություններ։
Սննդի ազգային գործակալության տվյալներով՝ օրենսդրության համաձայն, տնտեսվարողը տուգանվել է, իսկ արտադրական գործընթացը կասեցվել է։
«Սննդի ազգային գործակալության Սամեգրելո-Զեմո Սվանեթիի բաժնի տեսուչները պետական վերահսկողության շրջանակներում չպլանավորված ստուգում են անցկացրել Զուգդիդիում գտնվող «Անակլիա» ՍՊԸ խմելու ջրի և լիմոնադի ձեռնարկությունում (հասցե՝ Զուգդիդի, Գրիբոեդովի փողոց, թիվ 77): Ստուգման արդյունքում հայտնաբերվել են կրիտիկական անհամապատասխանություններ, այդ թվում՝ հիգիենայի չափորոշիչների կոպիտ խախտումներ և ենթակառուցվածքային անսարքություններ: Միաժամանակ գրանցվել են պիտակավորման կանոնների խախտման և ժամկետանց ապրանքների վաճառքի փաստեր։
«Սննդի ազգային գործակալությունը պետական վերահսկողություն է իրականացնում ամբողջ երկրում՝ սպառողների առողջությունը և սննդի անվտանգությունը պաշտպանելու համար», – ասվում է Սննդի ազգային գործակալության հայտարարության մեջ։