Սննդի ազգային գործակալությունը ստուգումներ է անցկացնում մասնագիտացված իրացման օբյեկտներում՝ կանխելու բույսերի պաշտպանության անորակ միջոցների շուկայում տեղաբաշխումը
Սննդի ազգային գործակալությունը ստուգումներ է անցկացնում մասնագիտացված իրացման օբյեկտներում՝ կանխելու բույսերի պաշտպանության անորակ միջոցների շուկայում տեղաբաշխումը։
Սննդի ազգային գործակալության տվյալներով՝ շուրջ 300 օբյեկտներում արդեն իսկ իրականացվել է պետական վերահսկողություն, որոնցից 29-ի դեպքում հայտնաբերվել են մակնշման կանոնների, պահպանման և իրացման պայմանների խախտումներ, առանց գրանցման գործունեության փաստեր։
«Գործակալության լիազորված անձինք ձեռնարկել են հայտնաբերված խախտումների վերաբերյալ օրենքով նախատեսված միջոցներ։ Ներկայումս գրանցված է թունաքիմիկատների եւ ագրոքիմիկատների վաճառքով զբաղվող շուրջ 600 օբյեկտ։ Այս տարի, ըստ պետական ծրագրի, նախատեսվում է ստուգել բոլոր իրացման օբյեկտները, կվերցվի ու կհետազոտվի մոտ 500 դեղի նմուշ։ Ստուգման ընթացքում ուշադրություն է դարձվում գյուղատնտեսական պատրաստուկների արտադրության, փաթեթավորման, մակնշման, փաթեթավորման, պահպանման և իրացման պայմաններին»,- ասված է տեղեկատվության մեջ։