Սմիթերի ընտանիքին ես չեմ կոտորել, երկու արտասահմանցի տղամարդ է սպանել և ինձ սպառնացել. Խադայի կիրճում սպանության մեղադրյալ (ֆոտո, վիդեո)
Խադայի կիրճում սպանության մեջ մեղադրվող Մալխազ Կոբաուրին հայտարարում է, որ Ամերիկայի և Վրաստանի կրկնակի քաղաքացիներ Ռայան և Լորա Սմիթերին և նրանց չորսամյա որդուն ինքը չի սպանել:
Այս մասին մեղադրյալը հայտարարել է Մցխեթայի շրջանային դատարանում, որտեղ քննարկվում է խափանման միջոց սահմանելու հարցը:
«Ես չեմ կոտորել նրանց, երկու արտասահմանցի տղամարդ էին, նրանք են սպանել և ինձ էլ սպառնացել, որ կսպանեին իմ ծնողներին»,- հայտարարել է մեղադրյալը:
19-ամյա հովվին խափանման միջոց սահմանելու հարցն է այս րոպեներին քննարկում դատարանը:
Հովիվը մեղադրվում է Խադայի կիրճում Ամերիկայի և Վրաստանի կրկնակի քաղաքացիներ Ռայան և Լորա Սմիթերին և նրանց չորսամյա որդուն սպանելու մեջ, նա չի ճանաչում մեղքը: