Սմիտերի սպանության մեջ մեղադրվող Մալխազ Կոբաուրին դատապարտվել է ցմահ ազատազրկման
Գորիի շրջանային դատարանը Խադայի կիրճում Սմիտերի ընտանիքի երեք անդամի սպանության գործով մեղադրյալ Մալխազ Կոբաուրիին դատապարտել է ցմահ ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է առաջին ալիքի լրագրողը:
Մալխազ Կոբաուրիի վճիռը դատավորը հայտարարել է մի քանի րոպե առաջ:
Մալխազ Կոբաուրիին ցմահ ազատազրկում էր պահանջում նաև դատախազությունը: Վրաստանի գլխավոր դատախազի հայտարարությամբ, քանզի կատարվել է ծանր հանցանք, սպանվել է երեք մարդ, այդ թվում չորս ամյա երեխա, մեղադրող կողմը գտնում է, որ միակ արդար պատիժը դա ցմահ ազատազրկումն էր:
Մալխազ Կոբաուրիի փաստաբան, Ալեքսանդր Կոբաիձեն հայտարարել է, որ չէին ցանկանում, որ վճիռը կայացներ Գորիի շրջանային դատարանը: Նրանց պահանջն էր, որ վճիռը կայացնեին երդվյալ ատենակալները, սակայն դատարանը չի բավարարել այդ պահանջը:
Մարտի 25-ին երդվյալ ատենակալները Սմիտերի ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Մալխազ Կոբաուրիին ճանաչել են մեղավոր: Նրան մեղավոր են ճանաչել ներկայացված բոլոր մեղադրանքներում: