Սմիտերի ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Մալխազ Կոբաուրիին, երդվյալ ատենակալները մեղավոր են ճանաչել բոլոր ներկայացված մեղադրանքներում
Խադայի կիրճում Սմիտերի ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Մալխազ Կոբաուրիին, երդվյալ ատենակալները մեղավոր են ճանաչել բոլոր ներկայացված մեղադրանքներում, բացի մեկից: Այս մասին առաջին ալիքի լրագրողը հայտնում է Գորիի շրջանային դատարանից:
Կոբաուրիին մեղավոր են ճանաչել բռնաբարության, կանխամտածված սպանության, երկու կամ ավել մարդու կանխամտածված սպանության, կանխամտածված սպանությունում այլ հանցանքը թաքցնելու մեջ:
Ինչ վերաբերում է հանցանքը թաքցնելու հոդվածին, այս հոդվածով երդվյալ ատենակալները արդարացրել են նրան:
12 երդվյալ ատենակալը վճիռը կայացրել են իրենց համար տրամադրված հենց առաջին չորս ժամում:
Ավագ երդվյալ ատենակալը որոշումը Գորիի շրջանային դատարանում կարդացել է քիչ առաջ: Ինչ վերաբերում է պատժի չափին, ապա այն սահմանելու է դատավորը: