Սլովոնիայում ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասել է չորսի, նախնական տվյալներով՝ վնասի չափը կգերազանցի 500 մլն եվրոն
Սլովենիայում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասել է չորսի։ Նախնական տվյալներով՝ աղետի պատճառած վնասի չափը կգերազանցի 500 մլն եվրոն։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օգոստոսի 5-ի առավոտյան Լյուբլյանայի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել գետի ափին։ Մահացել են նաև մեկ կին և երկու հոլանդացի ալպինիստներ։
Նիդեռլանդների ևս 5 քաղաքացի համարվում էր անհետ կորած, սակայն վերջին տվյալներով՝ նրանց գտնվելու վայրը հայտնաբերվել է։
Ջրհեղեղի հետևանքով ավերվել են տներ, ձեռնարկություններ, ճանապարհներ, էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ։
Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Սլովանային։ Եվրահանձնաժողովի նախագահը Twitter-ում հայտարարություն է արել. Նրա խոսքով՝ հումանիտար հարցերով աշխատող եվրահանձնակատարն արդեն մեկնել է Լյուբլյանա։