Սլովենիայի ԱԺ նախագահ. Սլովենիան կողմ է ԵՄ ընդլայնմանը, և մենք Վրաստանի մեծ կողմնակիցն ենք անդամակցության հարցում
Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը շարունակում է հանդիպումները խորհրդարանի նախագահների հինգերորդ համաշխարհային համաժողովի շրջանակներում: Խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան հանդիպել է Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Իգոր Զորչիչի հետ:
«Մենք խորհրդարանի նախագահի հետ զրուցել ենք խորհրդարանական համագործակցության եւ դրա հետագա ամրապնդման մասին: Մենք պայմանավորվեցինք, որ կապի մեջ կլինենք միմյանց հետ և կարծիքներ կփոխանակենք խորհրդարանական աշխատանքի վերաբերյալ: Սլովենիան կողմ է ԵՄ ընդլայնմանը, այս հարցը մեր նախագահության ընթացքում առաջնահերթ թեմաներից էր: Խորհրդարանական մակարդակով նույնպես մենք Վրաստանի մեծ կողմնակիցն ենք անդամակցության հարցում», – ասել է Իգոր Զորչիչը:
Այսօր նախատեսված է վրացական պատվիրակության հանդիպումը Ադրբեջանի, Թուրքիայի, Նիգերիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Շվեդիայի օրենսդիր մարմինների նախագահների հետ: Երեկոյան բանախոսներին կհյուրընկալի Ավստրիայի դաշնային կանցլեր Սեբաստիան Կուրցը: