Սլովենիան ոստիկանություն է տեղակայել Խորվաթիայի և Հունգարիայի հետ սահմանային անցակետերում
Սլովենիան ոստիկանություն է տեղակայել Խորվաթիայի և Հունգարիայի հետ սահմանային անցակետերում: Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։
Ինչպես գրում է գործակալությունը, Սլովենիայի կառավարությունը որոշումը բացատրում է հնարավոր վտանգը կանխելով։
Ոստիկանությունը տեղակայված է 14 սահմանային կետերում, նրանք մանրամասն ստուգում են երկիր մուտք գործող յուրաքանչյուր անձի, ինչը խցանումներ է առաջացնում։
Ոստիկանությունը սահմանին կտեղակայվի մինչև հոկտեմբերի 30-ը: Նման որոշում է կայացրել նաև Իտալիան։