Սլովենիան նախատեսում է արգելել սոցիալական ցանցերի օգտագործումը 15 տարեկանից փոքրերի համար
Սլովենիան նախատեսում է արգելել սոցիալական ցանցերի օգտագործումը 15 տարեկանից փոքրերի համար

Սլովենիան նախատեսում է արգելել սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար, հայտարարել է փոխվարչապետ Մատեյ Արկոնը։

Նրա խոսքով՝ երկրում արդեն պատրաստվում է օրենքի նախագիծ։

Փոխվարչապետը նշել է, որ Կրթության նախարարությունը այս քայլը ձեռնարկել է՝ հիմնվելով այլ երկրների փորձի վրա։ Արկոնը նշել է, որ օրենքի մշակմանը, որը նախատեսված է երեխաներին և դեռահասներին պաշտպանելու համար, կմասնակցեն նաև մասնագետներ։