Սլովակյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռոբերտ Ֆիցոյի առողջական վիճակը ծանր է
Սլովակիայի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի առողջական վիճակը ծանր է։
Ինչպես գրում են լրատվամիջոցները, Ռոբերտ Ֆիցոն արյունահոսում է որովայնի խոռոչում, և բժիշկները չեն կարողանում գտնել արյունահոսության աղբյուրը։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ մեկ փամփուշտ անցել է աղիքներով։
Բացի այդ, հաղորդվում է, որ Սլովակիայի վարչապետը համակարգչային տոմոգրաֆիա է անցել։
Ի պատասխան Ռոբերտ Ֆիցոյի վրա հարձակման՝ Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհուրդը ուժեղացնում է անվտանգության միջոցառումները խորհրդարանում, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի անդամների անվտանգության համար։
Սլովակյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի իշխող կուսակցության անդամները Ռոբերտ Ֆիցոյին սպանելու փորձի մեջ մեղադրում են լրատվամիջոցներին եւ խոստանում փոփոխություններ կատարել։
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վրա կրակել են կառավարության նիստից հետո փողոցում։ Կառավարության նիստը տեղի է ունեցել Բրատիսլավայից 180 կմ հեռավորության վրա գտնվող Հանդլովա քաղաքի մշակույթի տանը։