Սլովակիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 6-ին
Սլովակիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 6-ին։ Առաջին փուլի արդյունքներով առաջատարը եվրոպամետ թեկնածու, նախկին արտգործնախարար Իվան Կորկոկն է։ Երկրորդ տեղում է ռուսամետ Պիտեր Պելեգրինին՝ ներկայիս վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դաշնակիցը։
Եթե Պետեր Պելեգրինին հաղթի, Ֆիցոն հնարավորություն ունի ամրապնդելու իր իշխանությունը։
Նշենք, որ Ֆիցոյի տեսակետները Ուկրաինայի և Ռուսաստանի հետ մերձեցման վերաբերյալ առաջացրել են Արևմուտքի քննադատությունը։