Սլովակիայում խորհրդարանական ընտրություններ են: Լրատվամիջոցների տվյալներով՝ պայքարը հիմնականում ընթանում է նախկին վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի կուսակցության և արևմտամետ լիբերալ «Առաջադիմական Սլովակիա» կուսակցության միջև։
Քվեարկությունը կավարտվի մի քանի ժամից։ Exit poll-ի արդյունքներից հետո վերջնական տվյալները կհրապարակվեն։
Ինչպես գրում է «Reuters»-ը, Ռոբերտ Ֆիկոն ցանկանում է, ինչպես Հունգարիան, դադարեցնել ռազմական օգնությունը հարեւան Ուկրաինային, որը կարող է իրականացվել իր հաղթանակի դեպքում։
«Առաջադեմ Սլովակիայի» հաղթանակի դեպքում կառավարությունը կպահպանի երկրի ամուր աջակցությունը Ուկրաինային։