Սլովակիայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։
Նախագահի պաշտոնի համար պայքարում են իշխող կոալիցիայի թեկնածու, խորհրդարանի նախագահ Պիտեր Պելեգրինին և արտաքին գործերի նախկին նախարար Իվան Կորչոկը։
Երկրում ընտրատեղամասերը բացվել են ժամը 07:00-ին, և մարդիկ քվեարկելու հնարավորություն կունենան մինչև ժամը 22:00-ն։
Ըստ լրատվամիջոցի՝ առաջին փուլից հետո Իվան Կորչոկի հաջողությունը մեծ անակնկալ է դարձել, քանի որ ըստ հարցումների՝ մինչ այդ նա առաջատար չէր։ Վերջին հարցումների համաձայն՝ Պիտեր Պելեգրինին առաջատարն է։