Սլովակիայում բողոքում են Ռոբերտ Ֆիցոյի՝ արտասահմանում գտնվող քաղաքացիներին փոստով քվեարկելն արգելելու նախաձեռնության դեմ
Սլովակիայի քաղաքացիները հանրահավաքի ժամանակ բողոքել են վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի՝ արտասահմանում գտնվող Սլովակիայի քաղաքացիներին փոստով քվեարկելն արգելելու նախաձեռնության դեմ, հաղորդում է Associated Press-ը։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Բրատիսլավայում և Սլովակիայի այլ քաղաքներում անցկացվել են բազմաթիվ ցույցեր ընտրական օրենսդրության փոփոխությունների դեմ։
Ընդդիմությունը պնդում է, որ Սլովակիայի կառավարության նախաձեռնությունը նպատակ ունի բարդացնել արտասահմանում բնակվող եվրոպամետ քաղաքացիների փոստով քվեարկելու գործընթացը։
Ի պատասխան՝ Սլովակիայի կառավարությունը հայտարարում է, որ փոստով քվեարկության վերացումը նպատակ ունի կանխել ընտրակեղծիքները և մանիպուլյացիաները։
Եթե Ռոբերտ Ֆիցոյի նախաձեռնությունը հաստատվի, արտասահմանում գտնվող Սլովակիայի քաղաքացիները կկարողանան քվեարկել միայն արտասահմանում գտնվող Սլովակիայի դիվանագիտական առաքելություններում։
Տեղեկության համար՝ 2023 թվականի խորհրդարանական ընտրություններում փոստով քվեարկել է 59,000 Սլովակիայի քաղաքացի, որտեղից 80% ձայները տրվել է ընդդիմադիր կուսակցություններին։