Սլովակիայի խորհրդարանը միաձայն պաշտպանել է քաղաքական դրդապատճառներով բռնության դեմ բանաձևը
Սլովակիայի խորհրդարանը միաձայն պաշտպանել է քաղաքական դրդապատճառներով բռնության դեմ բանաձևը

Սլովակիայի խորհրդարանը միաձայն պաշտպանել է քաղաքական դրդապատճառներով բռնության դեմ բանաձևը։ Բանաձեւին իրենց աջակցությունն են հայտնել 130 պատգամավոր։

Բանաձևը կոչ է անում քաղաքական կուսակցություններին, քաղաքացիական կազմակերպություններին և լրատվամիջոցներին հարգել խորհրդարանական ընտրությունների արդյունքները և զերծ մնալ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության նկատմամբ ատելություն տարածելուց։

Տեղեկության համար՝ մայիսի 15-ին Հանդլովա քաղաքում հարձակման է ենթարկվել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ Կառավարության նիստի ավարտից հետո վարչապետը գնացել է այնտեղ հավաքվածների մոտ, երբ նրանցից մեկը կրակել է նրա վրա։

Ֆիցոյին անմիջապես տեղափոխել են մոտակա հիվանդանոց, որտեղ վիրաբույժների երկու թիմ հինգ ժամ շարունակ վիրահատել են նրան։ Ոստիկանները տեղում ձերբակալել են հարձակվողին։ Նա Յուրաի Ցինտուլան է, 71 տարեկան։ Որպես հարձակման շարժառիթ նա նշում է Ռոբերտ Ֆիցոյի վարած քաղաքականությունից դժգոհությունը։