Սլովակիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է երկրի նախկին վարչապետ Ռոբերտ Ֆիզոյի կուսակցությունը
Սլովակիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է երկրի նախկին վարչապետ Ռոբերտ Ֆիզոյի կուսակցությունը

Սլովակիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է երկրի նախկին վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ձախակողմյան «Սմեր» կուսակցությունը։

Սլովակիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հաշվվել է ձայների 99 տոկոսը, որոնց համաձայն՝ «Սմեր»-ն ունի 23 տոկոս, իսկ «Առաջադեմ Սլովակիա» լիբերալ կուսակցությունը՝ 17 տոկոս։

Սլովակիայի նախկին վարչապետի կուսակցությունում ասում են, որ կառավարության ձեւավորման դեպքում կդադարեցնեն ռազմական օգնությունն Ուկրաինային։

Հարկ է նշել, որ այսպես կոչված Exit poll-ը կանխատեսել է «Առաջադեմ Սլովակիայի» հաղթանակը։ Ռոբերտ Ֆիցոյի կուսակցությունը կոալիցիոն բանակցություններ կսկսի կառավարություն ձեւավորելու համար։ Լրատվամիջոցների տվյալներով՝ եվրոպամետ «Հլասի» կուսակցությունը, որը կարող է որոշել, թե ով է կազմելու հաջորդ կառավարությունը, երրորդն է՝ 15 տոկոսով։ Ըստ լրատվամիջոցների՝ Ֆիցոյի կուսակցությունը կարող է միանալ 2020 թվականին «Սմերից» պոկված «Հլասին» և 5 տոկոս հավաքած ազգայնական «Սլովակիայի ազգային կուսակցությանը»։

Բացի այդ, ինչպես գրում են լրատվամիջոցները, նոր խորհրդարանում կարող է լինել մինչև 10 կուսակցություն՝ ազատականներից մինչև ծայրահեղ աջեր, ինչը կարող է երկարացնել և բարդացնել կոալիցիայի ստեղծման գործընթացը։