Սլովակիայի վարչապետը Ուկրաինայում շարունակվող պատերազմն անվանել է «սառեցված հակամարտություն»
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Փիցոն Ուկրաինայում շարունակվող պատերազմն անվանել է «սառեցված հակամարտություն»։ Նշված հայտարարությունը Ռոբերտ Ֆիցոն արել է Չեխիա կատարած այցի ժամանակ։
Նրա խոսքով՝ Սլովակիայի կառավարությունը գտնում է, որ Ուկրաինայում ընթացող պատերազմը «սառեցված է», իսկ Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանած պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չունեն։ Սլովակիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ ինքը աջակցում է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցմանը եւ բանակցությունների մեկնարկին։
Ֆիցոն նշել է նաեւ, որ հեռախոսով խոսել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ մարդասիրական օգնության առաքման մասին։ Միաժամանակ նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Սլովակիան ռազմական օգնություն չի ցուցաբերի Ուկրաինային։
Խոսելով Ուկրաինա հնարավոր այցի մասին՝ Սլովակիայի կառավարության ղեկավարն ասել է, որ այս փուլում դրա անհրաժեշտությունը չի տեսնում։