Սլովակիայի վարչապետը Իրակլի Ղարիբաշվիլիին շնորհավորում է Վրաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ
Սլովակիայի Հանրապետության վարչապետ Իգոր Մատովիչը Իրակլի Ղարիբաշվիլիին շնորհավորում է Վրաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչության մամուլի ծառայությունը:
Իգոր Մատովիչը շնորհավորական նամակում ընդգծել է, որ Սլովակիայի Հանրապետությունը շարունակելու է աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
«Ես անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Հավատում եմ, որ Սլովակիայի Հանրապետության և Վրաստանի միջև բարեկամական և կառուցողական հարաբերությունների զարգացումը և ամրապնդումը կշարունակվի՝ ի շահ երկու երկրների քաղաքացիների:
Ես ուզում եմ հավաստիացնել, որ Սլովակիայի Հանրապետությունը կշարունակի սատարել Ձեր երկրի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և պատրաստ է շարունակել տրամադրել համապարփակ օգնություն Վրաստանին՝ իր ինտեգրացիոն նկրտումները բավարարելու համար:
Ձերդ գերազանցություն, թույլ տվեք Ձեզ շատ հաջողություն ու առողջություն մաղթել այս պատասխանատու պաշտոնում», – նշում է Իգոր Մատովիչը: